Վրացին հարվածել է ռուս զբոսաշրջիկի դեմքին ռուսերեն խոսելու պատճառով. դատարանը նրան 1900 դոլար գրավով ազատ է արձակել

Կախեթիի Agarani Estate հյուրանոցում հուլիսի 18-ին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո Թելավիի դատարանը 1900 դոլար գրավի դիմաց ազատ է արձակել Գիորգի Չիգլաձեին։

Ինչպես հաղորդում է BBC-ն, տեսանյութով ֆիքսված այս դեպքը լայն բողոքների տեղիք է առաջացրել համացանցում. զոհի ընկերուհին՝ Պոլինա Կուրտան, սոցցանցերում պնդում է, որ հարձակումը տեղի է ունեցել բացառապես ռուսերեն խոսելու պատճառով, մինչդեռ վրացական կողմն ու այլ վկաներ հերքում են ազգային կամ լեզվական դրդապատճառը՝ նշելով, որ կոնֆլիկտը հրահրվել է զբոսաշրջիկների սադրիչ վարքագծից։

Զոհը, ով ունի Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիություն, հյուրանոցում ընկերուհիների հետ նշում էր ծննդյան օրը, երբ հարևանությամբ ընթացող հարսանիքի փեսացուի եղբայրը՝ Չիգլաձեն, հարվածել է նրա դեմքին։

Չիգլաձեին առաջադրվել է մեղադրանք դիտավորյալ թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար, որը նախատեսում է մինչև 3 տարվա ազատազրկում, սակայն Վրաստանի ՆԳՆ-ն, վկայակոչելով վկաներին, հայտնել է, որ քաշքշուկը սկսվել է այն բանից հետո, երբ զբոսաշրջիկները վիրավորել են հարսանեկան հյուրերին և հեղուկ լցրել երաժշտական սարքավորումների վրա։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *