Սկանդալ Սեուլում. 1 տարվա ազատազրկում՝ աղանդերի մեջ մրջյուններ օգտագործելու համար

Հարավային Կորեայի դատախազությունը մեկ տարվա ազատազրկում է պահանջել Սեուլում գտնվող Michelin-ի երկու աստղ ունեցող հայտնի ռեստորանի սեփականատիրոջ համար, ով մեղադրվում է աղանդերների ձևավորման մեջ օրենքով արգելված մրջյուններ օգտագործելու համար։

Ինչպես հաղորդում է Meduza-ն, տեղական օրենսդրությամբ խոհարարության մեջ թույլատրված է օգտագործել միջատների ընդամենը 10 տեսակ, որոնց ցանկում մրջյունները ներառված չեն, ինչն էլ հիմք է դարձել քրեական հետապնդման համար։

Բացի իրավական արգելքը խախտելուց, առողջապահական մարմինների ստուգումները ցույց են տվել, որ ռեստորանում օգտագործված մրջյուններում ծանր մետաղների կոնցենտրացիան 55 անգամ գերազանցել է սովորական ուտելի միջատների համար թույլատրելի նորման։ Թեև ռեստորանի անունը պաշտոնապես չի հրապարակվում, հայտնի է, որ դրա սեփականատերն ու խոհարարը մասնակցել են Netflix-ի հարավկորեական Culinary Class Wars հանրահայտ խոհարարական շոուին։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *