Իմ միակ հարս, սիրում եմ քեզ. Անի Երանյանի ջերմ ու անակնկալ շնորհավորանքը՝ եղբոր ռուս ընտրյալին

Դերասանուհի Անի Երանյանը, ով բազմիցս պատմել է հոր հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին, նույնքան մտերիմ ու հարազատ կապի մեջ է նաև եղբոր՝ Անդրեյի հետ: Դերասանուհին հերթական անգամ ապացուցել է ընտանեկան ջերմությունը՝ ինստագրամյան էջում հանրությանը ներկայացնելով եղբոր սիրելիին:

Անի Երանյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակում է արել՝ շնորհավորելով եղբոր ընտրյալի՝ Ալյոնայի ծննդյան տարեդարձը: Դերասանուհին չի թաքցրել իր վերաբերմունքը հարսնացուի նկատմամբ.
«Ծնունդդ շնորհավոր, Սիրում եմ քեզ, իմ միակ հարս։
Մնա այնքան գեղեցիկ, բարի և իսկական: Թող ամեն չքնաղ բան միշտ գտնի քեզ»,- գրել է Անին:

Նշենք, որ Անդրեյի սիրելին՝ Ալյոնան, ազգությամբ ռուս է: Չնայած ազգային ու մշակութային տարբերություններին՝ դերասանուհու արած գրառումից պարզ է դառնում, որ նրանց միջև տիրում է կատարյալ փոխհամաձայնություն, սեր և ջերմ մթնոլորտ:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *