«18 արդարների» գործով նիստը մեկնարկել է 50 րոպե ուշացումով։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նիստի սկիզբը նշանակված է եղել ժամը 15:00-ին, սակայն տնային կալանքի տակ գտնվող արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին ժամանակին չեն տեղափոխել դատարան։
Հիշեցնենք, որ ամբաստանյալների թվում է նաև արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։ Սրբազանն ու մյուսները մեղադրվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Ընդ որում, մեղադրանքը հիմնվում է հեռախոսային զրույցների ձայնագրությունների և փորձաքննություն չանցած ինչ-որ գրավոր «ապացույցների» վրա։