«Truth-ում այս գրառումը թող ծառայի որպես ծանուցում. Հուսիթները ձեր դրածոներն են». Թրամփը սպառնացել է Իրանին

Միացյալ Նահանգները մտադիր է «Անսար Ալլահ» եմենական ապստամբական խմբից հուսիթների հարձակումների համար հարված հասցնել Իրանին։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social-ում։

«Truth [Social]-ում այս գրառումը թող ծառայի որպես ծանուցում առ այն, որ եթե նրանք կրկին դա անեն, Միացյալ Նահանգները պատասխանատու կհամարի Իրանին, քանի որ հուսիթները Իրանի լիազորված անձինք և/կամ դրածոներն են։ Եվ խիստ ռազմական պատիժներ կկրեն Իրանը և, իհարկե, հենց հուսիթները, որոնցից ես շատ հիասթափված եմ, քանի որ մինչ օրս նրանք գործել են շատ պրոֆեսիոնալ և իմաստուն»,- նշել է ամերիկացի առաջնորդը։ 

Նա հաստատել է, որ այս նախազգուշացմամբ հանդես է գալիս ի պատասխան հուսիթների կողմից Սաուդյան Արաբիայի երկու նավերին հարվածների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *