«Ինչո՞ւ Իրանը դա արեց» հարցը հետո կլինի անազնիվ ու անհիմն. Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ին աջակցող երկրներին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային մեկնաբանել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավարի հայտարարությունը։ Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում։ 

Նրա խոսքով՝ CENTCOM-ի ղեկավարը բացահայտ հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Հորդանանը մասնակցում են Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին։

«Եթե ԱՄՆ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, ապա նշյալ երկրները պետք է պաշտոնապես և բացահայտ հերքեն դա»,- ընդգծել է Բաղային։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե այս պայմաններում Թեհրանը, իրացնելով ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը, հարված հասցնի այդ երկրների տարածքներում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին և օբյեկտներին, ապա «Ինչո՞ւ Իրանը դա արեց» հարցը կլինի անազնիվ և անհիմն։

Բաղային նշել է, որ տարածաշրջանում անվտանգության ներկայիս ճգնաժամի և պատերազմի հիմնական պատճառը ԱՄՆի և Իսրայելի կողմից Իրանի վրա շարունակվող հարձակումներն են։

Նա հավելել է, որ թույլ տալով իրենց տարածքը օգտագործել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների համար, այդ երկրները, համաձայն ՄԱԿի Գլխավոր ասամբլեայի 3314 «Ագրեսիայի սահմանում» բանաձևի, իրենք են կատարում ագրեսիայի ակտ: Նրա խոսքով՝ նման գործողությունները խախտում են նաև բարիդրացիության սկզբունքը և ՄԱԿի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը:

Եզրափակելով՝ իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ իր երկրի ինքնապաշտպանության լեգիտիմ միջոցները նպատակ ունեն վերականգնելու անվտանգությունն ու կայունությունը ամբողջ տարածաշրջանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *