Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է Թրամփի հրավերով նրա՝ ԱՄՆ այցի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 27-ին կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, ուրբաթ հայտնել են վարչապետի գրասենյակից:

«Նախագահ Թրամփի հրավերով վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջիկա երկուշաբթի այցով կմեկնի Վաշինգտոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այցի շրջանակում վարչապետը հուլիսի 29-ին Սպիտակ տանը հանդիպում կունենա Թրամփի հետ, ինչպես նաև մասնակցություն կունենա սենատոր Լինդսի Գրեմի հրաժեշտի արարողությանը:

Գրեմի գրասենյակը հուլիսի 12-ին հայտնել էր, որ սենատորը մահացել է 71 տարեկան հասակում՝ սրտանոթային հիվանդության բարդությունների հետևանքով: Սենատորը  Ռուսաստանից նավթ և գազներկրողների նկատմամբ ԱՄՆ-ի՝ մաքսատուրքեր սահմանելու մասին օրինագծի հեղինակն էր և նույնիսկ մահվանից կարճ ժամանակ առաջ ասում էր, որ չի կարող մահանալ, քանի դեռ նոր պատժամիջոցային փաստաթուղթը չի ընդունվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *