Վրաստանում քրեական վարույթ է նախաձեռնվել էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների կապակցությամբ

Վրաստանի հատուկ ծառայությունները քրեական վարույթ են նախաձեռնել սաբոտաժի հոդվածով՝ հուլիսի 24-ին և 25-ին էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների կապակցությամբ․ գրում են վրացական լրատվամիջոցները։

Երկրում էլեկտրականության բացակայության պատճառով առաջացել են ջրամատակարարման խնդիրներ, խափանվել է բջջային կապն ու ինտերնետին հասանելիությունը:

Թեև նախնական տեղեկություններով խափանումը կապված է «Իմերեթի» բարձրավոլտ գծի անջատումը, իրավապահները հետաքննություն են սկսել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *