Կրեմլը մերժել է Ուկրաինայում պատերազմը սառեցնելու Տոկաևի առաջարկը

Կրեմլի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին՝ նրան մանրամասն պատմելով հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։

Ինչպես հայտնում է BBC-ն, Պեսկովն ընդգծել է, որ Կիևի դիրքորոշումը հաշվի առնելով՝ սառեցումը որպես այդպիսին անհնար է։ Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ իրենց համար կա մեկ հիմնական պայման, որ պետք է հասնեն իրենց բոլոր նպատակներին։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Օմսկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր սառեցնել ուկրաինական հակամարտությունը, վերադառնալ Ստամբուլի կարգավորման բանաձևին և շարժվել դեպի խաղաղություն։

Տոկաևը, մասնավորապես, նշել էր. «Հնարավոր է՝ ժամանակն է սառեցնել այս հակամարտությունը։ Բնականաբար, մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի երաշխիքներով, մենք կարող ենք շարունակել շարժվել դեպի երկար սպասված խաղաղություն»։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *