Իրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իր առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը

Իրանի իշխանություններն անպատասխան չեն թողնի Կասպից ծովում իրանական առևտրային նավի նկատմամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածը։

Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) փոխխոսնակ Ալի Նիքզադը։

«Մեր երկրի և մեր տարածքի դեմ ագրեսիա իրականացնելու համար օգտագործվող ցանկացած կետ, անկասկած, կդառնա մեր զինված ուժերի օրինական թիրախը, իսկ Ուկրաինայի կառավարության անհեռատես գործողությունները անպատասխան չեն մնա», – նրա խոսքերը մեջբերում է Fars գործակալությունը։

Շաբաթ օրը Իրանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Ուկրաինան հարված է հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *