Զապորոժիեի մարզում սգո օր է. Ուկրաինայի հարձակման հետևանքով կա 12 զոհ

Զապորոժիեի մարզում այսօր սգո օր է հայտարարվել։ Հուլիսի 25-ի գիշերը Կիրիլովկայի զբոսաշրջային կենտրոնների վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 12 և վիրավորվել 19 խաղաղ բնակիչ։

Փրկարարական գործողությունները տեղում ավարտվել են։ Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկիի խոսքով՝ փլատակներից դուրս է բերվել երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Մելիտոպոլում արդեն հայտնվել է ողբերգության զոհերի հիշատակին նվիրված ժամանակավոր հուշարձան. տեղի բնակիչները ծաղիկներ են դնում Բրատսկոյե գերեզմանատանը գտնվող Հավերժական կրակի մոտ։

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել ահաբեկչական հարձակման փաստով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *