Պեսկովը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի հարցում երկակի դիրքորոշում որդեգրելու մեջ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան երկակիություն է տեսնում Վաշինգտոնի որդեգրած քաղաքականության մեջ:

«Մենք նման երկակիություն ենք տեսնում ամերիկյան դիրքորոշման մեջ։ Մի կողմից՝ նրանք զենք են մատակարարում Ուկրաինային, չնայած նախագահ Թրամփն ասում է. Մենք չգիտենք, թե ում ենք մատակարարում, մենք մատակարարում ենք ՆԱՏՕ-ին, իսկ մնացած ամեն ինչ մեր գործը չէ»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Պեսկովը։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *