Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդ Ռեզա Հաջի Բաբային Ուկրաինային զգուշացրել է, որ տարածաշրջանում և Կասպից ծովում ցանկացած «սադրիչ գործողություն» կարժանանա «իրանցի ժողովրդի արժանի պատասխանին», հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
«Մենք Ուկրաինային զգուշացնում ենք, որ նրա կողմից ցանկացած սադրանք կարժանանա պատասխանի, որի համար նա կզղջա»,- նշել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան: