Իրաքի վարչապետի առաջին պաշտոնական այցը Թուրքիա. նա Էրդողանի հետ կքննարկի ներդրումների, ջրային ռեսուրսների և «Զարգացման ճանապարհ» նախագծի հարցերը

Իրաքի վարչապետ Մոհամմեդ Ալի ալ-Զայիդին Թուրքիա կատարելիք իր առաջին պաշտոնական այցի ընթացքում թուրքական ղեկավարության հետ կքննարկի ներդրումների, ջրային ռեսուրսների և «Զարգացման ճանապարհ» նախագծի հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ու երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։

«Այսօր Նորին Գերազանցություն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով ժամանում ենք Թուրքիայի Հանրապետություն՝ երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերություններն ամրապնդելու», — X սոցցանցում հայտարարել է ալ-Զաիդին։

Նրա խոսքով՝ Իրաքին և Թուրքիային կապում են ընդհանուր պատմությունը, աշխարհագրական մերձությունը, քաղաքակրթական կապերը և ընդհանուր շահերի լայն շրջանակը։

Իրաքի վարչապետը նշել է, որ կողմերը կքննարկեն նաև տնտեսական և անվտանգության մի շարք հարցեր, որոնք, նրա կարծիքով, կնպաստեն տարածաշրջանում կայունության ամրապնդմանը և փոխադարձ օգուտ կբերեն երկու ժողովուրդներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *