Ներդումների դերը տնտեսության կայուն զարգացման գործում իսկապես առանցքային է։ Սակայն, դրանց արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն ներդրողների պատրաստակամությամբ, այլև ներքին ու արտաքին բարենպաստ միջավայրով։
Nvidia-ն և OpenAI-ն քննարկում են մինչև 250 միլիարդ դոլարի տվյալների կենտրոնների ֆինանսավորումը
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2026թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ իրական հատվածում օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարները կազմել են շուրջ ֏ 3 տրլն, իսկ ֆինանսական հատվածում՝ մոտ ֏ 4 տրլն.
Իրական հատված
Այս ոլորտում առաջատար դիրք ունի Ռուսաստանը՝ 27% մասնաբաժնով։ Մյուս երկրների ներդրումները զգալիորեն զիջում են այս ցուցանիշին․
- Կիպրոս՝ 8․4%,
- Լյուքսեմբուրգ՝ 7%,
- ԱՄԷ՝ 6․6%,
- Ֆրանսիա՝ 5․6%,
- ԱՄՆ՝ 5%։
Ֆինանսական հատված
Ֆինանսական ներդրումների կառուցվածքում առաջին տեղում են միջազգային կազմակերպությունները՝ մոտ 12% մասնաբաժնով։ Նրանց հաջորդում են․
- Նիդերլանդներ՝ 9․2%,
- Մեծ Բրիտանիա՝ 8․3%,
- Շվեյցարիա՝ 7․5%,
- Լյուքսեմբուրգ՝ մոտ 5%,
- ԱՄՆ՝ մոտ 3%։
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ իրական հատվածում գերակշռում է Ռուսաստանի ներդրումային ներկայությունը, մինչդեռ ֆինանսական հատվածում առավել մեծ դեր ունեն միջազգային կազմակերպությունները և եվրոպական երկրները։