Իրաքում ԱՄՆ-ի հարվածներից Իրանի ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ստորաբաժանման չորս մարտիկ է զոհվել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար «Ղոդս» ստորաբաժանման չորս զինծառայող է զոհվել Իրաքի Դիյալա նահանգին ԱՄՆ-ի գիշերային հարվածների հետևանքով, հայտնում է Mehr գործակալությունը։

Իրանական գործակալության տվյալներով՝ բոլոր չորսը Սպահանի նահանգի Քաշան քաղաքից էին և պատասխանատու էին Իրաքում ամենամյա Արբաին ուխտագնացությունն իրականացնող շիա ուխտավորների անվտանգության ապահովման համար։

Թեհրանում հայտարարել են, որ զինծառայողները զոհվել են Իրաքի տարածքում ամերիկա-սաուդյան ագրեսիայի ընթացքում։ Իրանական կողմը հայտարարում է, որ նրանք ուխտավորների պահպանության առաջադրանքներ էին կատարում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *