
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն ԱԱ-2026-ի հանդիպումների արդյունքներով կարգապահական վարույթ է հարուցել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ։
Կազմակերպության տվյալներով՝ արգենտինական կողմը կասկածվում է ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգի մի շարք դրույթների խախտման մեջ։ Դրանց թվում է մարզական միջոցառումը ֆուտբոլի հետ չկապված նպատակներով օգտագործելու հնարավոր խախտումը։ Խոսքը վերաբերում է Ֆոլկլենդյան կղզիների (Արգենտինայում՝ Մալվինյան կղզիներ) վերաբերյալ ցուցադրված պաստառին։
Միաժամանակ ՖԻՖԱ-ն առանձին կարգապահական գործեր է բացել նաև աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման իրադարձությունների հիման վրա։
Հարձակման հետ կապված կանոնների հնարավոր խախտումների համար հետաքննություն է սկսվել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ Նաուել Մոլինայի և Լեանդրո Պարեդեսի, ինչպես նաև ազգային թիմի գլխավոր մարզչի օգնական Ռոբերտո Այալայի նկատմամբ։
Ըստ ՖԻՖԱ-ի՝ Մոլինայի դեպքում ուսումնասիրվում է երկու դրվագ, որոնցից մեկը կարող է որակվել որպես հարձակման փորձ, իսկ Պարեդեսի մասնակցությամբ քննվում է երեք առանձին միջադեպ։