Հայ ընտանիքը ճանաչվել է համառուսաստանյան «Տարվա ընտանիք» մրցույթի հաղթող

«Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթի արդյունքներով Դոնի Ռոստովում բնակվող Կիլաֆյանների ընտանիքը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ընտանիքներից մեկը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Կիլաֆյաններն արժանացել են «Ավանդույթների պահապան ընտանիք» կոչմանը՝ Դոնի Ռոստովի հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու և ավագ սերնդի արժեքները երիտասարդներին փոխանցելու համար։
Գրիգոր և Ռոզա Կիլաֆյանները մեծացնում են իրենց որդիներին՝ Մելքոնին և Միքայելին, որոնք անվանակոչվել են իրենց պապիկների պատվին։

Գրիգոր Կիլաֆյանը, որը համայնքային ծառայող է, նվագում է հայկական ազգային երաժշտական գործիք՝ դհոլ, իսկ որդիներին սովորեցնում է հայկական հին ժողովրդական երգեր։ Վեցամյա Մելքոնն արդեն ելույթ է ունենում «Ծիծեռնակ» համույթում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *