Առաջին կիսամյակում Ռուսաստանում օտարերկրացիներին տրամադրվել է աշխատանքի ռեկորդային 147 հազար թույլտվություն, հաղորդում է «Известия»-ն։
Չինաստանից, Հնդկաստանից և Ինդոնեզիայից աշխատակիցներին այս տարի Ռուսաստան են սկսել հրավիրել մեկուկես անգամ ավելի հաճախ։ Միաժամանակ, թուրքերին և վիետնամցիներին այժմ ավելի քիչ են հրավիրում։
Բացի դրանից, իշխանությունները միգրացիոն վերահսկողության նոր կանոններ են նախապատրաստում․ մինչև դեկտեմբեր ՆԳՆ-ն կառաջարկի «Госуслуги» պորտալի միջոցով ներդնել օտարերկրացիների պարտադիր էլեկտրոնային գրանցում և հրաժարվել թղթային միգրացիոն քարտերից։