Իրանն ու Ադրբեջանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել մաքսային համագործակցության ոլորտում

Իրանի և Ադրբեջանի մաքսային ծառայությունների ղեկավարները մաքսային համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ձևակերպման գործընթացը պարզեցնելու և արագացնելու նպատակով, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Իրանական կողմը պարզաբանել է, որ Աստարայի և Նախիջևանի հետ սահմաններին կամուրջների շինարարության ավարտը կամրապնդի ենթակառուցվածքները և կհանգեցնի առևտրի բումի ու բեռնատարների անցուդարձի դյուրացմանը։

«Մեր երկրի նախագահը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանի հետ առևտրային փոխանակումների զարգացման նկատմամբ և տարբեր հանդիպումների ընթացքում ընդգծել է Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Ասքարին:

Երկու երկրների միջև առևտրի զարգացման հիմնական խնդիրը սահմանների գերծանրաբեռնվածությունն է և բեռնատարների անխափան տեղաշարժին առնչվող խոչընդոտները։ Նա ընդգծել է այդ խնդիրը երկու երկրների փոխգործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *