Իսպանական Սեուտա անկլավում տեղի ունեցող միգրացիոն ճգնաժամի ֆոնին՝ Եվրոպական միության 22 երկրների ղեկավարներ հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ, որով պահանջել են ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը, քայլեր ձեռնարկել ապօրինի միգրացիան կանխելու համար և աջակցություն ցուցաբերել Իսպանիային։
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է «արագ և միասնական եվրոպական արձագանք»։
«Ֆինլանդիան ԵՄ այն 22 երկրների թվում է, որոնք ստորագրել են նամակը և մենք պահանջում ենք Միության արտաքին սահմանների արդյունավետ պաշտպանություն, ապօրինի միգրացիայի կանխում և աջակցություն Իսպանիային։ Մենք կոչ ենք անում ներքին գործերի նախարարներին հրատապ կարգով քննարկել այս հարցը», — գրել է Օրպոն։
Ceutan tilanne vaatii nopeaa ja yhtenäistä eurooppalaista vastausta. Suomi on mukana 22 EU-johtajan kirjeessä, jossa vaadimme 🇪🇺-ulkorajojen tehokasta suojaamista, laittoman maahantulon torjumista sekä tukea Espanjalle. Kehotamme sisäministereitä käsittelemään asiaa ripeästi. pic.twitter.com/a7GpjlV5aS
— Petteri Orpo (@PetteriOrpo) August 1, 2026
Հայտարարությանը հաջորդել է Սեուտայում տեղի ունեցած մասշտաբային ճգնաժամը․ Հյուսիսային Աֆրիկայի ափամերձ իսպանական այս անկլավում հուլիսի վերջին Մարոկկոյից տասնյակ հազարավոր միգրանտներ են թափանցել։ Իսպանիայի իշխանությունների տվյալներով՝ սահմանը հատելու փորձերի ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել։
Ստեղծված իրավիճակը ԵՄ ներսում թեժ քննարկումներ է առաջացրել արտաքին սահմանների վերահսկողության, միգրացիոն քաղաքականության և ապօրինի սահմանահատումները կանխող ավելի խիստ մեխանիզմների անհրաժեշտության շուրջ։