Զոհեր և տուժածներ կան․ հզոր երկրաշարժ է եղել

Այսօր Կոլումբիայում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը:

Կոլումբիայի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմար քաղաքի շրջանում։
Արդեն տեղեկություններ կան զոհերի և տուժածների մասին։ Մասնավորապես Մանիսալեսի քաղաքապետ Խորխե Ռոխասը հայտնել է, որ քաղաքում 12 մարդ է մահացել։

Նրա խոսքով՝ քաղաքում ավելի քան 10 շենք ամբողջությամբ ավերվել է, ավելի քան 20-ը` մասնակի: Տուժել է երկու հիվանդանոց, վնասվել են նաև որոշ դպրոցներ և եկեղեցիներ։

Շենքեր են վնասվել դեպարտամենտի մայրաքաղաք Կիբդո քաղաքում։ Փլատակներում կարող են մարդիկ լինել։
Կոլումբիայի արևմուտքում վնասվել է վեց օդանավակայան, որոնք հիմա փակ են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *