Խոսրովի անտառի տեսաթակարդը ֆիքսել է գորշ արջի և քոթոթների զբոսանքը պետական արգելոցում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդը ֆիքսել է, թե ինչպես են գորշ արջը և քոթոթները զբոսնում արգելոցում:

 

«Այս բացառիկ կադրը ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան հարուստ, գեղեցիկ և արժեքավոր է Հայաստանի բնաշխարհը։

 

Յուրաքանչյուր նման տեսարան մեզ հիշեցնում է բնության պահպանության կարևորության և մեր բնական ժառանգությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին»,- գրված է հաղորդագրության մեջ:

 

Գրառմանը կից տեսանյութ է հրապարակվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *