Ձերբակալվել են անտառաjին հրդեհների մեղավորները

Թուրքիայում առնվազն վեց մարդ է ձերբակալվել՝ այդ երկրում անտառային հրդեհների հետ կապ ունենալու մեղադրանքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը։ Համաձայն նախարարի, հետաքննություններ են ընթանում կապված 44 անտառային հրդեհների հետ, որոնք բռնկվել են Թուրքիայի տասնվեց նահանգներում՝ այս տարվա հունիսի մեկից սկսած։ Գյուրլեքը ասել է, որ հետաքննությունները պարզել են քսանինը կասկածյալների, որոնք կարող են կապ ունենալ հրդեհների հետ, որոնցից վեցը արձեն ձերբակալվել են։ Ինը անձ էլ սկզբում ձերբակալվել է, հետո՝ ազատ արձակվել՝ չբացակայելու ստորագրությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *