Թրամփը գովաբանել է ինքն իրեն և պահանջել նվազեցնել նավթի գները

Chevron-ի տնօրենների խորհրդի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը ներկայացրել է իր ընկերության հաջողության բոլոր պատճառները։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Միակ բանը, որ նա խոհեմաբար մոռացել է նշել, այն է, որ առանց Թրամփի վարչակազմի հանճարի, հեռատեսության, ուժի և կայունության, նավթարդյունաբերությունն ու մեր երկիրը ընդհանուր առմամբ մեռած կլինեին։

Օրինակ՝ Մայքին և Chevron-ին դուրս էին վռնդել Վենեսուելայից, բայց հիմա նրանք վերադարձել են՝ երբևէ եղածից շատ ավելի խոշոր ու հզոր,- և ակնկալում են հարստանալ։ Դա վերաբերում է նաև մյուս նավթային ընկերություններին… Եվ իջեցրեք նավթի գները սպառողների համար (մանրածախ գնորդների համա՛ր) ՀԻՄԱ՛։»,- նշել է Թրամփը։

«Իմ ԻՐԱԿԱՆ վարկանիշները, ոչ թե նրանք, որոնք կեղծել են կեղծ լրատվամիջոցները, լավագույնն են ամբողջ պատմության ընթացքում՝ հաշվի առնելով պատմության մեջ ամենախոշոր հարկային արտոնությունները և զբաղվածության ցուցանիշները, Ամերիկայում արտաքին ներդրումների ամենամեծ ծավալը համաշխարհային պատմության մեջ, բացարձակապես անվտանգ սահմանը, հսկայական հաղթանակը Վենեսուելայում, Իրանի ապամիջուկայնացումը, աննախադեպ հարգանքն ու հաջողությունն ամբողջ աշխարհում և շատ ավելին։

Մի հավատացեք արմատական ձախերի կեղծ հարցումների արդյունքներին։ Նրանք անազնիվ և կոռումպացված են, ճիշտ այնպես, ինչպես երկրները կործանող դեմոկրատներն են անազնիվ և կոռումպացված։ ՔՎԵԱՐԿԵՔ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԻՆ։»,- հավելել է Թրամփը մեկ այլ գրառման մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *