Թրամփի վարկանիշը հասել է պատմական նվազագույնի․ Սպիտակ տունը ոչինչ չի ձեռնարկում

Նախագահ Թրամփի վարկանիշն անկուսակցական հարցումներում հասել է իր պատմական նվազագույնին։ Նոր հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նախագահն իր պաշտոնավարման ամենաբարդ շրջանում է. նրան աջակցում է ամերիկացիների ընդամենը մեկ երրորդը:

Վարկանիշի այս կտրուկ անկումը մեծապես պայմանավորված է Իրանում շարունակվող փակուղային պատերազմով և գազի բարձր գների թողած քաղաքական հետևանքներով:

Ինչպես հայտնում է The New York Times-ի՝ Սպիտակ տան հարցերով գլխավոր թղթակից Փիթեր Բեյքերը, որ յսպիսի ցուցանիշները սովորական ժամանակներում Սպիտակ տանը կարող էին խուճապի պատճառ դառնալ, հատկապես միջանկյալ ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ։ Նման իրավիճակում ինչ-որ մեկը կարող էր աշխատանքից ազատվել, հատուկ ուղերձ կգրվեր կամ կմշակվեր քաղաքականության նոր փաթեթ։ Բայց Թրամփը երբեք ստանդարտ նախագահ չի եղել, և նա քաղաքական զարգացումներին չի արձագանքում այնպես, ինչպես իր նախորդները։

Ըստ Բեյքերի՝ ստեղծված իրավիճակը Թրամփին դնում է ամենախոցելի դիրքում՝ իր պաշտոնավարման այս փուլում գտնվող երկրորդ ժամկետի նախագահի համար:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *