
Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը այցելել է Ադրբեջան։
Նա այս մասին գրել է իր X-ի էջում։
«Ես ուրախ եմ իմ առաջին պաշտոնական այցը կատարել Ադրբեջան։ Շվեյցարիան բարձր է գնահատում իր գործընկերությունը Ադրբեջանի հետ», – նշել է Կասիսը։
Նա նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ մտադիր է խթանել երկխոսությունը, խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը Հարավային Կովկասում, ինչպես նաև խորացնել համագործակցությունը առևտրի, նորարարության և տնտեսության ոլորտներում։
«Այս այցը կնշանավորի ավելի լայն տարածաշրջանային շփումների սկիզբը», – ընդգծել է Կասիսը։
Սպասվում է, որ աշնանը պաշտոնյան կայցելի նաև Հայաստան և Վրաստան։