Թրամփը քննադատել է Exxon Mobil-ին և Chevron-ին՝ չափազանց բարձր շահույթի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Exxon Mobil և Chevron նավթային ընկերություններին չափազանց բարձր շահույթ ստանալու համար։ Այս մասին է վկայում Reuters գործակալության հրապարակած տեսանյութը։

«Նրանք չափից շատ են վաստակում։ Դեֆիցիտի պատճառով նրանք չափազանց շատ փող են աշխատում։ Ինձ դա դուր չի գալիս»,- ասել է նա։

Հունիսին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները հետաքննություն կանցկացնեն այն պատճառով, որ ԱՄՆ-ում բենզինի գները զգալիորեն չեն նվազել։ Նա հստակեցրել է, որ ստուգումները կվերաբերեն, մասնավորապես, Exxon Mobil, Chevron, Shell և BP ընկերություններին։ Թրամփը սպառնացել էր, որ գների արհեստական բարձրացում կազմակերպելու համար այդ ընկերությունները խնդիրներ կունենան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *