Ծառուկյանն Օլիվեյրայի հետ ռևանշը կանցկացնի սեպտեմբերին․ UFC

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC-ի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը UFC-ի նախկին չեմպիոն, այժմ BMF-ի չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ ռեւանշը կանցկացնի սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում։

Այս մասին հաղորդում է Red Corner MMA-ն։ Մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը։

Ծառուկյանն ու Օլիվեյրան մենամարտել են 2024թ․ ապրիլին UFC 300 մրցաշարում։ Երեք ռաունդ տևած մենամարտում մրցավարների ոչ միաձայն որոշմամբ՝ հաղթել էր Ծառուկյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *