Օտարերկրյա  գործակալական ցանցերը սպառնալիք են Վրաստանի ազգային ինքնությանը. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «օտարերկրյա գործակալական ցանցերը» սպառնալիք են երկրի ազգային ինքնությանը, և կոչ է արել հակազդել դրան օրենքի շրջանակում, հաղորդում է «Новости-Грузия»-ն:

Վրաստանի իշխող կուսակցությունում «օտարերկրյա գործակալական ցանցեր» ասելով նկատի ունեն իշխանության ամենաակտիվ քննադատներին՝ ընդդիմության մի մասին, ոչ կառավարական կազմակերպություններին (ՀԿ) և հասարակական շարժումներին, որոնք երկար տարիներ ֆինանսավորում են ստացել արևմտյան դրամաշնորհային ծրագրերից:

«Օտարերկրյա գործակալների նպատակն ազգային ինքնության խարխլումն է: Մենք պետք է դիմակայենք այս ամենին, սակայն բացառապես օրենքի շրջանակում, դրանց թվում՝ օրենսդրության կատարելագործման միջոցով, ինչը պետք է դառնա ակտիվ քննարկման առարկա»,- հայտարարել է Կոբախիձեն։

Ընդ որում, Վրաստանի վարչապետը չի հստակեցրել, թե հատկապես ինչ նոր օրենսդրական փոփոխությունների մասին է խոսքը:

Ավելի վաղ՝ անցյալ շաբաթ, իշխող կուսակցությանը սատարող երկու հասարակական խմբեր հայտարարել էին կազմակերպությունների ստեղծման մասին, որոնց նպատակն անվանել էին ազգային ավանդույթների, եկեղեցու և ինքնության պաշտպանությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *