Վարշավայի Համերաշխության պողոտայում տրամվայի գծի վերանորոգման աշխատանքների ժամանակ բանվորները չպայթած զինամթերք են հայտնաբերել, որը, ենթադրաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի է։
Ինչպես հայտնում է լեհական Radio dla Ciebie ռադիոկայանը, դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունները, գտածոյի շրջանում երթևեկությունը դադարեցվել է։
Մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Մոնիկա Կաչինսկայան հայտնել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են Վարշավայի կենտրոնում զինամթերքի հայտնաբերման վայր։
Ականապայթյունային հետախուզության խմբի մասնագետը նախնական հաստատել է, որ գտածոն, ըստ ամենայնի, պատկանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին։
Վտանգավոր առարկայի շրջակա տարածքը շղթայվել է։