Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով

Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ (դատավոր՝ Լևոն Պետրոսյան)՝ քննիչի միջնորդությունը բավարարվեց մասնակի, և քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *