Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը

Գերմանիայում գարեջրի գործարանների թիվը շարունակում է կրճատվել. 2025 թվականին փակվել է 53 ձեռնարկություն։ Դրա մասին հայտնել է Գերմանիայի դաշնային վիճակագրական գերատեսչությունը։

Գարեջրի գործարանների թիվը 2024 թվականի համեմատ նվազել է 3,6%-ով՝ հասնելով 1415 հաստատության։ Այժմ Գերմանիայում 137 գարեջրի գործարանով պակաս կա, քան 2019 թվականին, երբ ԳԴՀ-ում ավանդական ըմպելիք արտադրող ձեռնարկությունների՝ վերջին երեք տասնամյակի ընթացքում ռեկորդային քանակ էր գրանցվել։

Վիճակագրական գերատեսչությունում այդ միտումը կապել են գարեջրի նկատմամբ պահանջարկի ընդհանուր անկման և արտադրական ծախսերի աճի հետ։

2025 թվականին ամենաշատ գարեջրի գործարանները գործել են Բավարիայում՝ 588։ Այնուհետև հաջորդում են Բադեն-Վյուրտեմբերգը (190) և Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիան (131)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *