Հայաստանի բանկերի ակտիվներն առաջին կիսամյակում աճել են 8,1%-ով՝ հասնելով 13,8 տրլն դրամի. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․    Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 13,8 տրլն դրամ՝ տարեսկզբից ավելանալով 8,1%-ով, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:

Երեքշաբթի  կայացած ասուլիսի ժամանակ ներկայացնելով բանկային ոլորտի հիմնական ցուցանիշները՝ նա հայտնել է, որ բանկերի վարկային պորտֆելը հասել է 8,8 տրլն դրամի՝ առաջին կիսամյակում աճելով 11,5%-ով:

Բանկային համակարգի կապիտալը կազմել է 2,2 տրլն դրամ (աճը՝ 3,6%), իսկ ավանդների ծավալը՝ 8,1 տրլն դրամ (աճը՝ 8,2%):

Ազատյանի խոսքով՝ բանկային ոլորտի հիմնական ցուցանիշները վերջին տասը տարիների ընթացքում ցուցադրել են կայուն աճ:

Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 214 մլրդ դրամ՝ 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6,8%-ով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *