Հայաստանի բազմաթիվ գյուղեր եւ քաղաքներ հոսանքազրկվել են

 Էներգահամակարգի արտադրության եւ հաղորդման ցանցերում (ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ) առաջացած վթփարային իրավիճակով պայմանավորված համակարգի օպերատորի կողմից դիսպետչերական սահմանափակումներ են կիրառվե, ինչի հետեւանքով Շիրակի, Լոռու եւ Տավուշի, Արագածոտնի, Արարատի մարզերի մի շարք քաղաքներում եւ հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Այս մասին հայտնում են ՀԷՑ-ից:

«Այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *