Կիևի սարսափելի գիշերը․ ի՞նչ է արել ռուսական բանակը

Ռուսաստանի բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիև քաղաքում և Կիևի մարզում գտնվող տրանսպորտային-լոգիստիկ և բաշխիչ կենտրոններին, որոնք ներգրավված են տարբեր սպառազինությունների ու ռազմական նշանակության բեռների պահպանման, առաքման, ինչպես նաև ԱԹՍ-ների արտադրության և բաշխման գործընթացում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ Օդեսայից հարավ խոցվել են նաև երեք ծովային բեռնատար նավեր, որոնք Ուկրաինայի զինուժի համար սպառազինություն և ռազմական գույք էին տեղափոխում։

Ըստ ՊՆ-ի` ռուսական զինուժը հարձակման ընթացքում կիրառել է ցամաքային տեղակայման ճշգրիտ զենք և հեռահար հարվածային ԱԹՍ-ներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *