Գերմանիայում մետրոյի երկու առանց մեքենավար ընթացող գնացք է բախվել. մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից

Նյուրնբերգում մետրոյի երկու գնացք է բախվել, ինչի հետևանքով մի քանի վագոն է դուրս եկել ռելսերից, հայտնում է DW-ն։

Միջադեպը տեղի է ունեցել կազմերը դեպո տեղափոխելու ընթացքում։ Բախումից հետո մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից, տուժածներ չկան, հայտնել է VAG քաղաքային տրանսպորտային ընկերությունը։

Նյուրնբերգի U2 գծում գնացքները շարժվում են առանց մեքենավարների, իսկ դրանց երթևեկությունը վերահսկվում է միասնական դիսպետչերական կենտրոնից: Այս գծում առանց մեքենավարների գնացքների համակարգը ներդրվել է դեռևս 2008 թվականին, և 18 տարվա շահագործման ընթացքում նման պատահարներ չեն գրանցվել։ Տրանսպորտային ընկերությունը ստուգում է՝ արդյոք դիսպետչերական կենտրոնի աշխատանքում սխալ չի թույլ տրվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *