Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատմել է երկրի նոր գերագույն առաջնորդի հետ իր հանդիպումների մասին՝ նշելով նրա «տրամաբանականությունը, համբերատարությունը և երկխոսության համար բաց լինելը», հաղորդում է Mehr-ը։
Իրանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Փեզեշքիանը հայտարարել է, որ բազմիցս երկրի առաջնորդի հետ քննարկել է ներքին խնդիրներն ու կառավարության աշխատանքը։
Ըստ նրա՝ այդ հանդիպումների ընթացքում ինքը կարող էր «բացահայտ արտահայտել այն ամենը, ինչ կար հոգում», իսկ զրուցակիցը արձագանքում էր «ըմբռնումով և տրամաբանությամբ»։
«Անձը, որին ես տեսա բարոյականության, տրամաբանության և համեստության տեսանկյունից, իսկապես բացառիկ էր»,- ասել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ նոր առաջնորդի կերպարը, որը երբեմն ձևավորվում է հանրային տարածքում, չի համապատասխանում իր անձնական տպավորություններին։
Ըստ նրա՝ առաջնորդին վերագրվող որոշ հայտարարություններ տարբերվում են նրանից, ինչ ինքը նկատել է անձնական շփումների ընթացքում։
Փեզեշքիանը հավելել է, որ ներկա իրավիճակում կարևոր է պահպանել անմիջական հաղորդակցության և առկա խնդիրների քննարկման հնարավորությունը։