Հայաստանի կառավարությունը COP17-ի անցկացման համար հատկացրել է ևս 120 հազար դոլար

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման համար հատկացվել է 120 833 դոլար։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 6-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

Միջոցները կուղղվեն «Երկրի բանակցությունների տեղեկագիր» (Earth Negotiations Bulletin, ENB) զեկույցի պատրաստմանը։

Զեկույցը ամեն տարի հրապարակում է Կայուն զարգացման միջազգային ինստիտուտը (IISD), որը մանրամասն լուսաբանում է ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային կարևոր բնապահպանական բանակցությունները։

Միջոցները նաև կուղղվեն համաժողովի լուսաբանմանը՝ լուսանկարներով, ինչպես նաև դրա ավարտից հետո վերլուծական նյութերի հրապարակմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *