
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է Օմանի ծոցում իրանական առևտրային նավի կալանումը, որը փորձում էր ճեղքել ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումը։
CENTCOM-ի տվյալներով՝ իրանական նավը մի քանի նախազգուշացում է ստացել շրջափակումը խախտելու վերաբերյալ։
«Երբ Touska-ի (նավի՝ խմբ.) անձնակազմը վեց ժամ շարունակ հրաժարվել է կատարել կրկնվող պահանջները, (ԱՄՆ ռազմածովային ուժերի էսմինեց՝ խմբ.) Spruance-ը հրամայել է տարհանել (իրանական նավի՝ խմբ.) մեքենայական սենյակը։ Այնուհետև էսմինեցը շարքից հանել է նավը՝ կրակ բացելով մեքենայական սենյակի ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ նավն այժմ գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ։
U.S. Marines depart amphibious assault ship USS Tripoli (LHA 7) by helicopter and transit over the Arabian Sea to board and seize M/V Touska. The Marines rappelled onto the Iranian-flagged vessel, April 19, after guided-missile destroyer USS Spruance (DDG 111) disabled Touska’s… pic.twitter.com/mFxI5RzYCS
— U.S. Central Command (@CENTCOM) April 20, 2026