80-100 աֆրիկացի է հատել սահմանը։ Այս մասին Bild-ի հետ զրույցում նշել է Սեուտա այցելած լրագրող Թիմ Ռյոնը։
Սակայն իսպանական իշխանություններն ապօրինի միգրանտների ներհոսքի ժամանակ խոսել են 49 հազար անձի մասին։
Թիմ Ռյոնի կարծիքով՝ «խնդիրն այն է, որ Իսպանիայի կառավարությունն ի սկզբանե ճշմարտությունը չէր ասում»։ Սուտ է նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի այն պնդումը, թե «գրեթե բոլոր» միգրանտներն արդեն լքել են երկիրը։
Ռյոնի խոսքով՝ «մի քանի հազար» մարդ դեռևս մնում է Սեուտայում և հույս ունի հասնել Եվրոպա։ Այսպիսով, լրագրողի համոզմամբ, Սանչեսը «վստահության ճգնաժամ է առաջացրել»։