Երևանում Չինաստանի քաղաքացիների միջև վեճը վերածվել է ծեծկռտուքի․ մասնակիցները հայտնաբերվել են տաք հետքերով

Օգոստոսի 2-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 2 շենքի մոտ կռիվ է, հաղորդում է Shamshyan.com–ը։

Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը Կիևյան փողոցի 2 հասցեում գտնվել են Չինաստանի քաղաքացիներ 27-ամյա Զհենգ Բին Անին, 34-ամյա Լուո Տաոին, 29-ամյա Հուանգ Գուո Չիին, 26-ամյա Վանգ Չիին Դոնգին, 25-ամյա Կինգ Վան Զենին և 27-ամյա Մօ Զին Խինին, որտեղ էլ Մո Զին Խինիի և Հուանգ Հուի Դոնգինի միջև կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որից հետո նրանք սկսել են միմյանց հարվածներ հասցնել մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ համատեղ նշված անձանց ներկայացրել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *