Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կտրուկ նվազում է։ 2026 թվականին այն նվազել է երկու երրորդով՝ համեմատած 2025 թվականի մակարդակի հետ և կշարունակի նվազել․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«ԵԱՏՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում զարգացող իրավիճակը կանխատեսելի էր։ Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մենք մեր հայ գործընկերներին ասում ենք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես՝ առևտրաշրջանառության անկման ռիսկը», – նշել է փոխվարչապետը։
«2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի, ինչը հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն նվազել է մինչև մոտ 8 միլիարդ դոլար։ Այս տարի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է մոտ երկու երրորդով՝ համեմատած 2025 թվականի մակարդակի հետ։ Իրավիճակն այնպիսին է, որ այն ակնհայտորեն կշարունակի նվազել», – նշել է Օվերչուկը։