ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը վերադարձել է նախկին բարձր մակարդակին։ Այս մասին Politico-ին տված հարցազրույցում հայտարարել Է սենատոր Մարկ Ուորները։
Նա հավելել է, որ հետախուզական տեղեկատվության փոխանակման համաձայնագրի բարելավման նշաններ է տեսնում և կարծում է, որ դա օգնել է Կիևին առավելություն ստանալ Մոսկվայի դեմ պատերազմում։
«Չեմ ցանկանում մանրամասների մեջ մտնել, բայց իրավիճակը բարելավվել է», — նշել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների կիրառումը թույլ է տվել հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքը և ամրապնդել սեփական դիրքերը։