«Քաղցր հեքիաթ» ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Անհատ ձեռնարկատեր Մավլինա Ջանջուղազյանին պատկանող «Քաղցր հեքիաթ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան) արտադրական գործունեությունը կասեցվել է:

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։

Այսպես.

– առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստել է խոնավության խտացմանը,

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

– փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,

– չի եղել հանդերձարան անձնակազմի համար, ինչպես նաև սանհանգույց:

Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը համապատասխանեցնելու օրենսդրությամբ սահմանված նորմերին: Սահմանվել է ժամկետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *