Զելենսկին նախագահության ընթացքում առաջին անգամ ժամանել է Սերբիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ այցելել է Սերբիա։ Բելգրադում նա բանակցություններ կվարի երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, հայտնում է ուկրաինական ТСН պարբերականը։

Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ Զելենսկուն սպասում է օգոստոսի 8-ին։ Սերբ առաջնորդը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացումը, դրանց թվում՝ տնտեսական և էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։

Հուլիսին Վուչիչն ինքն էր այցելել Կիև, որտեղ մասնակցել էր «Հարավարևելյան Եվրոպա-Ուկրաինա» գագաթնաժողովին։ Այցի արդյունքներով Սերբիայի նախագահը հայտարարել էր նաև ուկրաինական ղեկավարության հետ հետագա շփումների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *