Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու ուղեգիծը համարում է «կործանարար» հանրապետության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ Մատվիենկոյի՝ խոսքը Երևանի արտաքին քաղաքական ուղղության մասին է:
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը բացասաբար է գնահատում Հայաստանի՝ եվրաինտեգրման ձգտումը և կարծում է, որ նման ուղեգիծը չի բխում երկրի շահերից։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել էր Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և Վալենտինա Մատվիենկոյի հեռախոսազրույցի մասին։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են հանրապետության խորհրդարանի մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա փուլի մի շարք հարցերի։