ՌԴ-ն կարող է զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան՝ ռուսաստանցիների ձերբակալությունների պատճառով. Մատվիենկո

Ռուսաստանը կարող է իր զբոսաշրջիկների համար հանձնարարական հրապարակել՝ զերծ մնալ Հայաստան մեկնելուց, եթե երրորդ երկրների պահանջներով հանրապետությունում շարունակվեն ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունները, հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Այդ մասին նա հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդել են ՌԴ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունից։

Մատվիենկոն ուշադրություն է հրավիրել «Հայաստանում ռուսաստանցի քաղաքացիների համակարգված ձերբակալությունների փաստի վրա՝ երրորդ երկրների պահանջներով»։

«Եթե նման գործելակերպը շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի հանրապետություն չայցելելու հանձնարարական հրապարակել իր զբոսաշրջիկների համար»,- ասվում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *