
Ամերիկացի ռեփեր Քանյե Վեսթին, ով հանդես է գալիս Ye կեղծանվամբ՝ դատի են տվել։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Հայցը ներկայացվել է մի պրոդյուսերի կողմից, ով ցանկացել է մնալ անհայտ։ Հայցում նշված է, որ ռեփերն իբրեւ թե ստիպել է իրեն աշխատել Vultures-2 ալբոմի վրա շատ խիստ դեդլայնով, որից հետո էլ հրաժարվել է վճարել կատարված աշխատանքի համար։ Հայցում նաեւ նշված է, որ պրոդյուսերին ներգրավել են աշխատել ալբոմի վրա՝ թողարկումից երկու օր առաջ եւ նա հասցրել է մասնակցել ալբոմից հինգ տրեքների ստեղծմանը։ Պրոդյուսերը նաեւ պատմել է, որ աշխատել է երկու երգերի վրա՝ Bully ալբոմից, ինչպես նաեւ մի քանի այլ ստեղծագործությունների վրա, որոնք չեն թողարկվել։ Հայցում նաեւ ասված է, որ ռեփերը չի հիշատակել իր անունը՝ երաժշտության ստեղծողների ցանկում։