Թուրքիայում ահաբեկիչների հետ համագործակցության կասկածանքով ձերբակալվել է 104 մարդ

Թուրքիայում 30 նահանգներում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է 104 կասկածյալ։ Այս մասին հաղորդել է Թուրքիայի ՆԳՆ-ն։

Նշվել է, որ ձերբակալվածները ֆինանսական աջակցություն են ցուցաբերել ԻՊ-ին այսպես կոչված բարեգործական կազմակերպությունների հետ կապված անձանց օգնությամբ և սոցիալական ցանցերում իրենց հաշիվների միջոցով իրականացրել են ահաբեկչական կազմակերպության քարոզչություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *